ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

«Դա պլատոնական սիրավեպ էր, որը հանկարծ բռնկվեց և փոխադարձ համաձայնությամբ էլ ավարտվեց հենց այնտեղ»

«Դա պլատոնական սիրավեպ էր, որը հանկարծ բռնկվեց և փոխադարձ համաձայնությամբ էլ ավարտվեց հենց այնտեղ»
01.11.2025 | 15:06
Միշել Լեգրանը հիսուն տարի շարունակ սիրում էր մի կնոջ, բայց հարազատներին ցավ չպատճառելու համար նրանք երդվեցին բաժանվել և այլևս երբեք չփնտրել միմյանց։
Մաշա Մերիլ Գագարինայի հետ Լեգրանը ծանոթացել էր 1964 թվականին, Բրազիլիայի կինոֆեստիվալի օրերին, երբ ֆրանսիական պատվիրակության հետ մեկնել էին Ռիո դե Ժանեյրո։
Երազանքի գեղեցկուհուն նա տեսավ ծովափին և միանգամից սիրահարվեց։ Մեծ կոմպոզիտորը իր ամբողջ կյանքի սիրուն հանդիպեց այնքա՜ն տարաժամ։
Դա ճակատագրի նախապատրաստած այն անակնկալն էր, որը բախտորոշ դարձավ մեծ արվեստագետի նուրբ ներաշխարհի գեղեցիկ և իմաստալից կազմավորման համար։ Միևնույն ժամանակ՝ դա սիրո մեծ փորձությունն էր, որը պատվով անցնողները միայն կարող են դառնալ մեծ մարդիկ, և մարդկությանը ցույց տալ իսկական սիրո վառ օրինակը։
Այդժամանակ Լեգրանը արդեն ընտանիք ուներ, նրան տանը սպասում էին կինն ու երկու երեխաները։ Իսկ Մաշան պատրաստվում էր դառնալ իր իտալացի փեսացուի կինը։
Մաեստրոյի խոսքերով՝ «Դա պլատոնական սիրավեպ էր, որը հանկարծ բռնկվեց և փոխադարձ համաձայնությամբ էլ ավարտվեց հենց այնտեղ»։
Օվկիանոսի պես խոր ու անծայրածիր այդ սիրո ազդեցությամբ նա ստեղծեց «Շերբուրյան հովանոցներ» զգայացունց երգը, որին հետևեց նույնքան սքանչելի և կատարյալ «Իմ սրտի հողմաղացները» սիրերգը։
Դրանցով Լեգրանը կայացավ, որպես հանճարեղ երգահան և համաշխարհային կինոարվեստի և երաժշտության պատմության մեջ զբաղեցրեց իր ուրույն տեղը։
Քանի դեռ աշխարհում գոյություն կունենան մարդկությունն ու արվեստը, երբեք չեն մոռացվի նրա գլուխգործոցները, որոնք սիրային մեծ ու տառապալից ապրումների պատմություններ են։
Մաշա Մերիլ Գագարինան գեղեցիկ կին էր, ֆրանսիացի տաղանդավոր դերասանուհի և գրող, որը ռուսաստանցի վտարանդի կնյազ Վլադիմիր Գագարինի դուստրն էր։ Նա համարվում էր արքայադուստր, որովհետև ծագումով արքայական գերդաստանից էր։
Որպես անկրկնելի երգահան և կինոերաժշտության անզուգական վարպետ, Միշել Լեգրանը բազմաթիվ բարձր մրցանակների էր արժանացել, դրանց մեջ կային օսկարներ, գրեմիներ, ոսկե գլոբուսներ... Սակայն նրա կյանքի ամենամեծ մրցանակը, որը նրան շնորհվեց վերուստ՝ դա նա էր՝ Մաշա Մերիլ Գագարինան, նրա արքայադուստրը և սրտի տիրուհին...
2013 թ., գրեթե հիսուն տարի բաժանումից հետո, Միշելն ու Մաշա Մերիլը կրկին հանդիպեցին։ Գագարինան այդ օրը Փարիզյան թատրոնում խաղում էր «Մտերիմ հանդիպումներ» ներկայացման մեջ։ Ուղիղ կես դար նա հիշել ու կարոտել էր նրան։
Թե ինչպիսի խորն ու ալեկոծ տխրություն էր ապրել երաժշտի հոգին առանձնության երկար տարիներին Մաշային հիշելիս, կարելի է պատկերացնել միայն «Շերբուրյան հովանոցների» և «Իմ սրտի հողմաղացների» մեղեդիները լսելով։
Կոմպոզիտորը դահլիճում նստել էր բեմից ոչ հեռու։ Մաշայի և նրա միջև մնացել էր ընդամենը տասը մետր հեռավորություն։ Նա հիացքով նայում էր իր սիրո իդեալին, և արցունքները անձրևի պես թափվում էին աչքերից։
Ներկայացումից հետո նա գնաց կուլիսներ և Մաշային նվիրեց սպիտակ վարդեր, որոնց թերթիկների վրա կարմիր թանաքով գրել էր «Շերբուրյան հովանոցների» և «Իմ սրտի հողմաղացների» նոտաները։ Սիրո այդ հոգեհույզ մեղեդիները նա գաղտնի նվիրել էր նրան։
Այժմ երկուսն էլ միայնակ էին, և ալևոր երաժիշտը այդ կնոջ համար ամեն ինչի պատրաստ էր։ 2014 թվականին նրանք ամուսնացան, միասին ապրեցին ընդամենը հինգ տարի, սակայն դրանք նրանց կյանքի ամենաերջանիկ տարիներն էին։
2019 թ. հունվարի 26-ին Միշել Լեգրանը հեռացավ կյանքից։ Նա մահացավ երջանիկ։
Փարոս Մասիս
Arpi Gevorgi ՖԲ էջից
Դիտվել է՝ 1672

Մեկնաբանություններ